Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը մայրաքաղաք Թբիլիսիի Դիդուբե թաղամասում բռնկված հրդեհի պատճառով մեկ մարդ է զոհվել: Հրդեհը բռնկվել է Գեվենետաձեի փողոցի 5 հարկանի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում, տան 4 անդամներից մեկը չի հասցրել դուրս գալ տնից:
Հրդեհի հետևանքով վնասվածքներով Իաշվիլիի անվան հիվանդանոց է տեղափոխվել մանկահասակ մի երեխա: Վիրավորվածների թվում կա ևս երկու մարդ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Ուժեղ ծխի պատճառով շենքի բնակիչները 1 ժամով տարհանվել են: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փորձագետները: Հրդեհի բռնկման պատճառը հետաքննությունը կպարզի, փոխանցում է rustavi2-ը։