Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում խուզարկություն է տեղի ունեցել, որի արդյունքում 8 մարդ է ձերբակալվել։ Դրա համար հիմք է դարձել դատարանի վճիռը, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ակումբների տարհանված այցելուները խորհրդարանի շենքի մոտ անկարգություններ են կազմակերպել՝ ուժայինների գործողություններից դժգոհության պատճառով։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։
Ցուցարարները պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը:
ՆԳՆ-ն հաղորդում է, որ 3 ամիս հետաքննվել է գիշերային ակումբներում թմրանյութեր վաճառելու գործը։ Բերման ենթարկվածների թվում է «Բասիանի»-ի հիմնադիրներից Զվիադ Գելբախիանին։