Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իշխող կուսակցության հինգերորդ համագումարում, որը տեղի է ունեցել մայիսի 11-ին, ընտրվել է «Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնում, հայտնում են վրաստանյան լրատվամիջոցները:
Իվանիշվիլիի թեկնածությանը համագումարի պատվիրակները միաձայն կողմ են քվեարկել։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին։ Այն մասին, որ Իվանիշվիլին պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ, ապրիլի վերջին հայտնել էր Կվիրիկաշվիլին։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իվանիշվիլիին, որ համաձայնել է ղեկավարել կուսակցությունը եւ նրան հաջողություն է մաղթել։
Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականին խորհրդարանական ընտրություններում իր կողմից ստեղծված «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո դարձավ վարչապետ, ապա հրաժարական տվեց իր իսկ ցանկությամբ։