
Արդարադատության նախարարի հայտարարությամբ, արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները մայիսի 15-ից անձը հաստատող վկայականը կստանան անվճար, իսկ անձնագիրը զեղջով՝ 50 ԱՄՆ դոլարով: Այս մասին նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Անձը հաստատող վկայականը արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար, անվճար է լինելու երեք ամսվա ընթացքում, իսկ անձնագրերի վրա զեղջը պահպանվելու է երկու ամիս: Ակցիան չի նախատեսում տարիքային սահմանափակումներ: Նույնականացման փաստաթուղթը կարող է վերցնել արտասահմանում բնակվող ցանկացած տարիքի Վրաստանի քաղաքացի:
Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, ակցիայի նպատակը 2018 թվականի նախագահական ընտրությունների համար ընտրողների ցուցակների կատարելագործումն է և նրանում արտասահմանում գտնվող քաղաքացիների ստույգ կենսաչափական տվյալների գոյությունը: