Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում ընթանում են վերանորոգչական աշխատանքներ:
Մասնավորապես վերանորոգվում են քաղաքապետի աշխատասենյակը, քաղաքապետի ընդունարանը, ինչպես նաև քաղաքապետարանի շենքի առաջին հարկի միջանցքը:
Վերանորոգչական աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 10 974 լարի: Աշխատանքները իրականացնելու է Վարդ Մկոյանին պատկանող շինարարական կազմակերպությունը:
Բորիս Ղարսլյան