Մայիսի 15-ին Ախալցիխե քաղաքում անցկացվեց մարզական միջոցառում ՛՛Սպորտն առանց սահմանների՛՛ խորագրով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից մարզական միջոցառմանը մասնակցում էին Գանձայի բասկետբոլի աղջիկների և տղաների թիմերը:
Աղջիկների թիմը, առավելության հասնելով 3 այլ թիմերի նկատմամբ, գրավեց առաջին հորիզոնականը և դարձավ Սամցխե-Ջավախքի չեմպիոն: Իսկ տղաների թիմը գրավեց երկրորդ հորիզոնականը: Բոլոր մասնակիցները 2002թ. ծնված տղաներ և աղջիկներ են:
Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով, վկայականներով և արժեքավոր մրցանակներով: Գանձայի բասկետբոլի աղջիկների թիմը մեկ շաբաթով մեկնելու է Անակլիա հանգստանալու և մարզումների:
Գանձայի բասկետբոլի տղաների և աղջիկների թիմին մարզում է Նարինե Մխիթարյանը, ով այդ աշխատանքը կատարում է կամավոր հիմունքով: Աղջիկների թիմին Նարինեն մարզում է սկսած 2017թ. նոյեմբեր ամսից, իսկ տղաների թիմին՝ ընդամենը ամիս ու կես:
Մարզիչը նշում է, որ դժվարություններ կան մարզումներն իրականացնելու վայրի հետ կապված՝ մասնավորրապես չկա մշտական ազատ մարզադահլիճ: Նա մարզում է պատանի բասկետբոլիստներին Շոթա Ռուսթավելիի անվան թիվ 2 դպրոցի մարզական դահլիճում, որտեղ նաև ֆուտբոլի մարզումներ են անցկացվում: Նարինեն մեզ հետ զրույցում նաև նշեց, որ համոզված է, որ մարզումների համար լավ պայմաններ ունենալու դեպքում, ավելի մեծ հաջողություններ կունենան:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին բասկետբոլի աղջիկների թիմը «Դպրոցական մարզական օլիմպիադայի» ժամանակ կրկին առաջին հորիզոնականն էին գրավել:
Անահիտ Զալալյան