
Մայիսի 15-ին Ախալցիխե քաղաքում անցկացված ՛՛Սպորտն առանց սահմանների՛՛ խորագրով մարզական միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև շախմատային մրցաշար:
Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի շրջանների առաջատար պատանի շախմատիստներ և շախմատիստուհիներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից մրցաշարին մասնակցում էին 2 շախմատիստներ: Նրանցից Աիդա Մկրտչյանը շախմատի օլիմպիական համակարգով անցկացված պայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և իրավունք ստացավ տարածաշրջանը ներկայացնել Անակլիայում կայանալիք հանրապետական մրցաշարում: Տղաներից Դավիթ Սահակյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Բորիս Ղարսլյան