Կթելու նոր տեխնոլոգիաների մասին սեմինար Նինոծմինդայում

Կթելու նոր տեխնոլոգիաների մասին սեմինար Նինոծմինդայում

Մայիսի 17-ին Նինոծմինդայի անասնաբուժական ծառայությունների կենտրոնում անցկացվեց սեմինար, որն անցկացնում էր ՛՛ԴեԼավալ՛՛ ընկերության ներկայացուցիչները: Սեմինարին մասնակցում էին մունիցիպալիտետի ֆերմերները:

Կաթնամթերքի արտադրմամբ զբաղվող ֆերմաների աշխատանքի ավտոմատացման համար սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար մասնագետները այցելել էին Նինոծմինդա քաղաք: Այցի նպատակն էր ֆերմերներին ծանոթացնել կթելու մեքենաների աշխատանքին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ներկայումս կթելու գործընթացը հիմնականում իրականացվում է ձեռքով: Ֆերմերները իրենց խոսքում նշեցին, որ կթելու աշխատանքը հատուկ ապարատների միջոցով կազմակերպելը մեծապես կթեթևացնի իրենց աշխատանքը:

՛՛Դելավալ՛՛ ընկերության ներկայացուցիչներից Օլեգ Պավլովը նշեց, որ իրենց ընկերությունն, ունենալով ավելի քան 130 տարվա աշխատանքային փորձ նորարությունների և կաթնային տավարաբուծության ոլորտում, աջակցում է ֆերմերներին գործունեություն ծավալել վերջիններիս համար հարմար տարբերակով:

Բորիս Ղարսլյան