Վերջին զանգը հնչեց նաև Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում

Վերջին զանգը հնչեց նաև Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում

Մայիսի 18-ին հնչեց Վերջին զանգը նաև Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում: Դպրոցն այս տարի ավարտեցին 13 շրջանավարտ:

Վերջին զանգի միջոցառումը մեկնարկեց Վրաստանի ազգային օրհներգով:

Ավանդաբար հնչող վերջին զանգն ունի մեծ խորհուրդ. այն ազդարարում է դեռևս շատ երիտասարդ տղաների և աղջիկների մուտքը դեպի նոր կյանք, նոր աշխարհ, որտեղ նրանց սպասում են բազում անակնկալներ, ինքնադրսևորման և ինքնահաստատման լայն ասպարեզներ:
Ուժով ու եռանդով լեցուն պատանիները խոստացան դառնալ հայրենիքի արժանի զավակներ, ուսում ստանալ, աշխատանք գտնել եւ մտածել հետագա պլանների մասին:
Շնորհավորական խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն Արտուշ Ստամբոլցյանը, շրջանավարտների առաջին դասարանի ուսուցչուհի Լաուրա Լազարովնան և մյուս ուսուցիչները:

|Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը: Նաիր խոսքում նշեց, որ այս դպրոցը մունիցիպալիտետի լավագույն դպրոցներից մեկն է, որի սաները կազմակերպված միջոցառումներում մշտապես լավագույն արդյունք են ցուցադրել:

Այս դպրոցի շրջանավարտներից շատերը ևս պատրաստվում են ընդունվել Վրաստանի բուհեր:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting