Վրաստանի վարչապետը եւ նախագահը հայտարարություններ են փոխանակել

Վրաստանի վարչապետը եւ նախագահը հայտարարություններ են փոխանակել

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի 8-ին Թբիլիսիի Ազգային գրադարանի մոտ կատարված դեպքերից հետո այդ առիթով հայտարարություններ են փոխանակել: Վարչապետը դատապարտել է այդ իրողությունը եւ Սահմանադրության ու օրենքի գերակայության շրջանակում նախագահի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Ի պատասխան Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ պատրաստ է արդեն փետրվարի 11-ից երկխոսություն վարել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ օրենսդրական փոփոխությունների հարցերի շուրջ: Ըստ վարչապետի` ներքին գործերի նախարարն իր կարգադրությամբ է իրականացնում բռնավորների բացահայտումը` նրանց պատժելու նպատակով: Վարչապետը նաեւ կարծում է, որ «ավելի լավ կլիներ, որպեսզի Վրաստանի նախագահը հաշվի առներ Վրաստանի խորհրդարանի առաջարկը եւ ամենամյա զեկույցով խորհրդարանում հանդես գար երկու շաբաթ անց»:
Ընդ որում, Իվանիշվիլին «մի քանի էական պահեր է նկատել նախագահի ելույթում»: «Եթե նման հայտարարություններն արվեին նախկինում, մենք կարող էինք խուսափել որոշ բարդություններից: Մասնավորապես, նախագահը ներողություն է խնդրել վրաց ժողովրդից իր եւ իր կառավարութան սխալների համար:
Այժմ պետք է խոսքերից անցնել գործի, որպեսզի վստահություն լինի նրա խոսքերի նկատմամբ», – ասվում է հայտարարութան մեջ, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»: Իվանիշվիլին մատնանշել է, որ «սպասում է խորհրդարանական փոքրամասնության կողմից նախագահի հայտարարության հաստատմանը»:
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաեւ լսելու խորհրդարանական փոքրամասնության կարծիքն այլ սահմանադրական փոփոխությունների առնչութամբ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ի պատասխան ողջունել է, որ «վարչապետը փոխել է «Միասնական ազգային շարժումը» ոչնչացնելու իր սովորական կոչը եւ երկխոսություն է առաջարկել»:
Սահակաշվիլին նաեւ խորհրդարանում ամենամյա զեկույցով ժողովրդին դիմելու պատրաստակամություն է հայտնել:NEWS.am



Opinion, pooling and voting