Վրաստանի նախագահը եւ խորհրդարանի խոսնակը գործնական զրույց են ունեցել

Վրաստանի նախագահը եւ խորհրդարանի խոսնակը գործնական զրույց են ունեցել

Վրաստանոմ փետրվարի 11-ի երեկոյան տեղի է ունեցել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հանդիպումը` խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ, նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի մասնակցությամբ: Քննարկվել են սահմանադրական փոփոխությունները եւ երկրում վերջին իրադարձությունները: Բանակցությունները տեւել են մեկ ժամ: Հանդիպման ավարտին նախագահն այն բնորոշել է իբրեւ գործնական:
Սահակաշվիլին մեկ անգամ եւս իր վրդովմունքն է հայտնել Ազգային գրադարանի մոտ կատարվածի վերաբերյալ, նշելով, որ «բոլորն էլ շահագրգիռ են, որ նման բան չկրկնվի»:
«Համաձայնության չենք հասել, սակայն բանակցությունները հեռանկարային էին», – ասել է Ուսուպաշվիլին: Ըստ նրա` «բանակցությունների ընթացքում ի հայտ եկան նոր սխեմաներ, որոնք կարող են հրապարակվել մոտ օրերս»: Տվյալ պահին կողմերը ներկուսակցական խորհրդակցություններ կանցկացնեն, որից հետո տեղի կունենա հաջորդ հանդիպումը:
Ըստ Ուսուպաշվիլիի` այս փուլում չի քննարկվում վարչապետի մասնակցությունը բանակցություններին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնության որոշմամբ փետրվարի 8-ին նախատեսված Սահակաշվիլիի ամենամյա զեկույցը հետաձգվել էր անորոշ ժամկետով: «Վրացական երազանքի» պատգամավորները նախ ցանկանում են Սահմանադրության մեջ պետության ղեկավարի՝ խորհրդարանը ցրելու իրավունքը սահմանափակող փոփոխություններ մտցնել: Նախագահն էլ վճռել էր ժողովրդին դիմել Թբիլիսիի Ազգային գրադարանից, սակայն շենքի մոտ բողոքի ցույց էր տեղի ունեցել: Սահակաշվիլիի համակիրների եւ հակառակորդների բախումների ընթացքում տուժել էին «Միասնական ազգային շարժուման» մի քանի պատգամավորներ:
Դրանից հետո նախագահը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հանդիպման էր հրավիրել: Իր հերթին վարչապետը դատապարտել էր Ազգային գրադարանի մոտ կատարվածը, կողմ արտահայտվել պետության ղեկավարի հետ Սահմանադրության եւ օրենքի շրջանակում համագործակցությանը, նաեւ հայտնել, որ նախագահի հետ բանակցությունները վարելու է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:NEWS.am



Opinion, pooling and voting