
Մայիսի 20-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում կայացավ ՛՛Ակտիվ մասնակցություն սեփական ապագայի կայացմանը՛՛ խորագրով նախագծի շնորհանդեսը:
Շնորհանդեսի ժամանակ ընտրվեցին 17-25 տարեկան 30 մասնակիցներ, ովքեր կմասնակցեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված թրենինգների և բանավեճերի:
Մասնակիցները ինքնուրույն կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության հետ:
Լուսանկարները տրամադրել է Երիտասարդական կենտրոնը