Վրաստանի Կրթության և գիտության նախարարության Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար վրացերեն լեզվի դասագրքեր է հրապարակել:
ԿԳՆ-ից հայտնում են, որ երկրի պետական լեզվի ուսուցման ծրագրի շրջանակներում պատրաստված դասագրքերը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն կտա զարգացնել իրենց բառապաշարը կոնկրետ մասնագիտական ուղղությամբ՝ օգնելով նաև լիովին ինտեգրվել հասարակական-քաղաքական կյանքում:
Նոր դասագրքերը կհրապարակվեն www.zspa.ge կայքում և հասանելի կլինեն բոլորի համար: