Մայիսի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կայացավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հանդիպումը Գորելովկայի գյուղական համայնքի բնակիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Գորելովկայի գյուղական համայնքի գազաֆիկացման հարցը:
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բնակիչները սեփական միջոցներով և ջանքերով SJGC գազամատակարարող ընկերության օգնությամբ գազատարը Նինոծմինդա քաղաքից կհասցնեն դեպի գյուղական համայնք: Իսկ մնացած աշխատանքը (գազով ապահովել բնակիչների տները) պետք է իրականացնի SJGC գազամատակարարող ընկերությունը:
Գորելովկա գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1986 մետր բարձրության վրա: Բնակիչների խոսքով, գյուղի առջև ծառացած առաջնահերթ հիմնախնդիրներն են բնական գազի բացակայությունն ու ճանապարհների անմխիթար վիճակը:
՛՛Ամբողջ տարին անընդմեջ գազի բացակայության պատճառով վառարան ենք վառում, որպեսզի ջեռուցենք տները, ամռանը ևս, չնայած շոգ եղանակին, կրկին վառարան ենք վառում, որպեսզի հաց թխենք ու ճաշ պատրաստենք՛՛,- նշում են բնակիչները:
Հանդիպման ժամանակ պատգամավոր Հենզել Մկոյանը նշեց, որ Վրաստանի կառավարության ծրագրով մինչև 2020թ. բոլորը գյուղերը կգազաֆիկացվեն: Սակայն Գորելովկայի բնակիչները, չցանկանալով սպասելևս երկու տարի, ցանկանում են սեփական միջոցներով գազաֆիկացնել իրենց տները:
Հենզել Մկոյանը, անդրադառնալով ճանապարհների անմխիթար վիճակին, նշեց, որ այս տարի կսկսվեն ճանապարհների վերանորոգման աշխատանքները և ավարտին կհասցվեն հաջորդ տարի:
Մանարամսները լսեք նյութում.
Բորիս Ղարսլյան