Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն եւ նրա կինը՝ Անուկա Արեշիձեն, կարծես, պատրաստվում են չորրորդ երեխայի ծննդին, գրում են վրացական լրատվամիջոցները: Չնայած նրան, որ Արեշիձեն պարբերաբար հրապարակում է իր լուսանկարները Instagram-ում՝ նրա հղիությունը դեռ հայտնի չէր:
Բլոգերների եւ streetstyle լուսանկարիչների սիրելիի հղիության մասին հայտնել է ինքը՝ Կալաձեն, ով այսօր հուզիչ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել:
Իտալական «Միլան» ակումբի նախկին ֆուտբոլիստը լուսանկարի մեկնաբանության մեջ ընդամենը մի քանի սրտիկ սմայլիկ էր օգտագործել՝ խուսափելով լրացուցիչ բացատրություններից: Սակայն սա չէր խանգարել բաժանորդներին եզրակացություններ անել եւ շնորհավորել Թբիլիսիի քաղաքապետին եւ նրա տիկնոջը՝ սպասվող երեխայի կապակցությամբ:
Կալաձեն եւ Արեշիձեն ամուսնացել են 2013 թվականին, սակայն հանդիպել են դեռ 2008-ին: Նրանք երեք երեխա՝ Լեւանը, Քախաբերը եւ Վաչեն: Նրանք բոլորը ծնվել են Միլանում: Ավագ որդին ութ տարեկան է, միջնեկը՝ վեցը, եւ ամենափոքրը՝ չորս տարեկան: