15 միլիոն լարի կծախսվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի նորոգման համար

15 միլիոն լարի կծախսվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի նորոգման համար

Պետական գնումների գործակալության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է 15 694 053 լարի արժողությամբ մրցույթ:

Ըստ մրցութային փաստաթղթերի՝ նորոգվելու է Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 98-112 կմ հատվածը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային անցակետ տանող ճանապարհը:

Հետաքրքրված ընկերությունների առաջարկները կընդունվեն հունիսի 2-ից և կտևեն 5 օր՝ մինչև հունիսի 7-ը:

Մրցույթին հաղթող ընկերությունը պետք է վերականգնողական աշխատանքները կատարի պայմանագրի կնքման ավարտից հետո 15 ամսվա ընթացքում:

www.aliq.ge