Օրերս Գորելովկա գյուղի բնակիչներից մեկի տանը խուզարկում է իրականացվել: Խուզարկման առիթը եղել է գողության իրականացման փաստը:
Մի քանի օր է արդեն, ինչ Նինոծմինդա քաղաքում լուրեր էին պտտվում այն մասին, թե իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են իրականացրել Գորելովկա գյուղում: Այդ առիթով կապ հաստատեցինք Վրաստանի Ներքին գործերի նախարարության հանրային կապերի բաժնի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ որևէ հատուկ գործողություն չի իրականացվել, այլ Գորելովկա գյուղի բնակիչներից մեկի տանը խուզարկում է իրականացվել կապված գողության փաստով հարուցված քրեական գործի հետ:
Խուզարկումը իրականացվել է դատարանի որոշմամբ: