
Քննությունների ընդունման ազգային կենտրոնի տվյալներով Վրաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների 12 տոկոսը չի կարողացել հանձնել քննությունը մաթեմատիկա առարկայից:
Ըստ կենտրոնի տվյալների՝ քննական շեմը հաջողությամբ հաղթահարել են աշակերտների 88%-ը: Այսպիսով, ավարտական դասարանների աշակերտների համար քննությունների հանձնումը ավարտվեց:
Հիշեցնենք, որ քննությունները սկսվել էին մայիսի 20-ին: Քննությունների արդյունքները այսպիսին են՝ «Պատմություն» առարկայի քննությունը չեն կարողացել հանձնել 12-րդ դասարանի աշակերտների 4 տոկոսը, «Օտար լեզու» առարկայի քննությունը չեն կարողացել հանձնել աշակերտների 11 տոկոսը, «Վրաց լեզու և գրականաություն» առարկայի քննությունը չի կարողացել հանձնել աշակերտների 3 տոկոսը:
Այս տարի քննությունները գնահատվեցին ոչ թե բալային համակարգով, այլ աշակերտները պետք է հաղթահարեին քննության սահմանված նվազագույն շեմը: