Մայիսի 24-ին կայացավ 12-րդ և էքստերն ձևաչափով քննություն հանձնող աշակերտների վերջին քննության հանձնումը: Քնությունների հանձնման գործընթացը մեկնարկել էր մայիսի 20-ին: Մեր ունեցած տվյալների համաձայն Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում քննություն հանձնելու համար գրանցվել էին 27 աշակերտներ, նրանցից 12-ը 12-րդ դասարանի աշակերտներն էին, իսկ մնացածը՝ էքստերն ձևաչափով քննություն հանձնող աշակերտները: 12-րդ դասարանից ընդամենը մեկ աշակերտ չի կարողացել հանձնել քննությունները, իսկ էքստերն հանձնողներից՝ 3-ը:
Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում գրանցվել էին 20 աշակերտներ, նրանցից 13-ը 12-րդ դասարանի աշակերտներ: Մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ այս դպրոցում 6 աշակերտներ չեն կարողացել հանձնել քննությունները տարբեր առարկաներից:
Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում քննություն հանձնելու համար գրանցված 11 աշակերտներից 4-ը եղել են 12-րդ դասարանի աշակերտներ, իսկ մնացած 7-ը՝ էքստերն և անցյալ տարվա քննություններից կտրված աշակերտները:
Բոլոր չորս 12-րդ դասարանի աշակերտները կարողացել են հանձնել քննությունները: 4 էքստերն հանձնողներից չեն կարողացել քննություննը հանձնել 2-ը և ևս մեկ հոգի՝ անցյալ տարվա քննությունները չհանձնող աշակերտներից:
Քննությունների հանձման գործընթացը անաչառության տեսանկյունից ելնոլով վերահսկվել է տեսախցիկների կողմից: Քննությունները ընթացել են թեստավորման եղանակով՝ համակարգիչների օգնությամբ:
Բորիս Ղարսլյան