![](https://cdn.1tv.ge/lang/app/uploads/2024/06/1718523315-1.j.jpg)
Նինոծմինդա քաղաքի ՛՛Pita՛՛ երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում Վրաստանում Լատվիայի դեսպանատան աշխատակիցների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր Վրաստանի բնակչությանը եվրոպական ինտեգրման գործընթացների ինչպես նաև եվրոպական ինտեգրման ճանապարհին Լատվիայի փորձի փոխանակման մասին իրազեկումը: Վրաստանում Լատվիայի փոխդեսպան Մադարա Սիլինյան իր խոսքում նշեց, թե ինչ դրական փոփոխություններ են կատարվել Լատվիայի եվրոպական ընտանիքում ընդգրկվելուց հետո: Լատվիան արդեն 14 տարի է Եվրոպական Միության անդամ երկիր է:
Հանդիպումը կազմակերպել էր լատվիական “Ave Sol” ընկերությունը:
Հարկ է նշել, որ Լատվիայի և Վրաստանի միջև հարաբերությունները հիմնված են երկկողմ համագործակցության, բարեկամության և կառուցողականության վրա: Վրաց-լատվիական հարաբերություններին հիմք է դրվել է 1993թ. մարտի 11-ին:
Հանդիպման մանրամասների մասին մեզ տեղեկացրեց “Ave Sol” ընկերության ներկայացուցիչ Ծովինար Նազարովան:
Բորիս Ղարսլյան