Մայիսի 25-ին Սաղամո գյուղի բնակիչները բողոքով ներկայացել էին Նինոծմինդայի մունցիիպալիտետի քաղաքապետարան: Նրանք բողոքում էին, որ Սաղամոյում ամեն տարի արոտավայրերը գնալով պակասում են և գյուղում դժվարանում է անասնապահությամբ զբաղվելը:
Բնակիչների խոսքով՝ Սաղամոյում արոտավայերը կազմում են 60 հեկտար, սակայան անասունների գլխաքանակի շատացմանը զուգահեռ, Վարստանի Կախեթիի շրջանիի ոչխարաբույծները ամռան ամիսներին իրենց ոչխարները բերում են Սաղամո գյուղ:
՛՛Կախեթիի ֆերմերները իրենց ոչխարները արածեցնելով մեր անասունների արոտավայրերում, մեզ բառացիորեն շրջափակման են ենթարկում՛՛,- նշում են Սաղամոյի բնակիչները:
Սակայն սա միակ խնդիրը չէ, որ հուզում է Սաղամոյի բնակիչներին: Անասնապահությամբ զբաղվելու համար մեկ այլ խնդիր է հանդիսանում Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղին, որի կառուցման ժամանակ գյուղի նախիրը արոտավայր տանելու համար այլընտրանքային ճանապարհ չի նախատեսվել: ՛՛Մի քանի անգամ մենք դիմել ենք երկաթուղին կառուցող շինարարական ընկերությանը, սակայն նրանք չցանկացան մեզ լսել: Երբ սկսի գործել երկաթուղին և գնացնքները երթևեկեն, այդ ժամանակ անհնար կլինի անասուններին արոտավայրում արածեցնել՛՛,-նշում են բնակիչները: