Այսօր Վրաստանը նշում է անկախության 100-ամյակը

Այսօր Վրաստանը նշում է  անկախության 100-ամյակը

Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանը տոնում է ամենակարևոր պետական տոնը՝ Վրաստանի անկախոության օրը և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման 100-ամյակը:

Օրվա առթիվ սպասվում են մի շարք միջոցառումներ Գորիում, Ռուսթավիում, Մցխեթայում, Ամբրոլաուրիում, Քութաիսիում, Փոթիում, Օզուրգեթիում, Լանչխութիում, Զուգդիդիում, Թելավիում, Ճիաթուրայում, Ախալցիխեում և Ծղալտուբոյում:

Շրջանների բնակիչները կարող են մասնակցել ռազմատեխնիկայի ցուցահանդես, երաժշտական և թատերական ներկայացումներ, ազգային երգերի և գալա համերգներ:

Այսօր Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Վրաստանի անկախության օրվան:



Opinion, pooling and voting