
Մայիսի 26-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդկան կենտրոնում կայացավ բիզնես նախագծերի շնորհանդես: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին այն բիզնես գաղափարները, որոնցից լավագույնները կյանքի են կոչվելու ՛՛Թրփանճյան՛՛ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող գյուղական համայքների զարգացման ծրագրի շրջանակներում:
Իրենց բիզնես գաղափարները բիզնես նախագծերի տեսքով ներկայացրին 14 հոգի Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից, ովքեր մինչ այդ անցել էին բիզնես նախագծերիի կազմման դասընթաց: Նախագծերը վերաբերում էին հարսանեկան սրահի, դեղատան, ճառագայթային էպիլյացիայի, պելմենիների, անձեռոցիկների արտադրության կենտրոնների բացմանը:
Շնորհանդեսի ժամանակ մասնակիցների առջև խնդիր էր դրված բացատրել, թե ինչումն է կայանում իրենց նախագծի առավելությունը և ՛՛Թրփանճյան՛՛ հիմնադրամը ինչու պետք է ֆինանսավորի հենց իրենց նախագիծը:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք ՛՛Թրփանճյան՛՛ հիմնադրամի ներկայացուցիչ Մխիթար Բալայանի հետ.