Քութաիսիում անցկացվեց լրագրողների համար նախատեսված թրենինգ

Քութաիսիում անցկացվեց լրագրողների համար նախատեսված թրենինգ

Մայիսի 20-25-ը Քութաիսիում գերմանական IDEM կազմակերպությունը անցկացրեց թրենինգ ՛՛Անձնական տվյալների անվտանգություն, կոնֆլիկտային գոտիներին և ազգային փոքրամասնությունների վերաբերող նորությունների լուսաբանում՛՛ թեմայով: Թրենինգին մասնակցում էին 7 երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի թվով 21 լրագրողներ:

4 օրերի ընթացքոմ լրագրողները ծանոթացան կոնֆլիկտների առաջացման, սեփական աշխատանքում ֆիզիկական և թվային անվտանգության կանոններին, ինչպես նաև տարբերել ֆեյքային տեքստերը, լուսանկարներն ու տեսանյութերը:

Թրենինգը վարում էին Internews Network Ուկրաինայի ավագ խորհրդատու Օլեգ Խոմենոկը, IDEM ներկայացուցիչ Ուլրիկե Բութմալոյուն, վրաց լրագրողներ Գոգա Ափցիաուրին և Թեմուր Կիգուրաձեն:






Թրենինգի երկրորդ հատվածը կանցկացվի Նինոծմինդա քաղաքում հուլիս ամսին:



Opinion, pooling and voting