
Վրաստանի Գերագույն խորհրդի նախկին անդամ Մելս Մարտիրոսի Բդոյանը միակ հայն էր Վրաստանի խորհրդարանում, ով 1991թ. մասնակցել է Վրաստանի անկախության վերականգման մասին ակտի ստորագրմանը:
Մելս Բդոյանի խոսքով՝ Վրաստանի անկախության վերականգման հարցում մեծ դեր են խաղացել նաև Սամցխե-Ջավախքի բնակիչները, ովքեր կարողացել են կանգնել հայրենիքի թիկունքում և հանրաքվեի ժամանակ 99%-ով կողմ արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն:
Վրաստանի անկախության ակտում մասնավորապես ասված է. “Վրաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը՝ ընտրված 1990թ. հոկտեմբերի 28-ին բազմակուսակցականության, ժողովրդավարական ընտրրությունների հիման վրա՝ հիմքում ունենալով Վրաստանի բնակչության կամարտահայտությունը, որը նրանք արտահայտել են 1991թ. մարտի 31-ին, որոշում և ամբողջ աշխարհին է հայտարարում Վրաստանի պետական անկախության մասին հիմքում ունենալով 1918թ. մայիսի 26-ին Վրաստանի Դեմոկրտական հանրապետության անկախության մասին հռչակագիրը:”
«Մեզանից էր կախված, թե ինչպիսին կլնի մեր երկրի ապագան: Այդ օրը համընդհանուր տոն էր, ամենուրեք միջոցառումներ էին, համերգներ»,- հպարտությամբ պատմում է Մելս Բդոյանը: