
Մայիսի 27-ին, ժամը 13:00-ի սահմաններում Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին` Ջիգրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել VAZ-21 15 и Volkswagen Golf մեքենաները: Ավտովթարի հետևանքով VAZ-21 15 մակնիշի մեքենայի վարորդ` Փոքր Գոնդուրա գյուղի 30-ամյա բնակիչ Մ.Հ.-ն տեղում մահացել է, ևս երկու ուղևորի տեղափոխել են Նինոծմինդայի և Ախալքալաքի հիվանդանոցներ: Նրանք ստացել են կոտրվածքներ, տուժածներից մեկի վիճակը կայուն է: Մյուս տուժածի վիճակը, ում տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց, ծանր է:
Վթարի հանգամանքները պարզվում են: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: