
Ամեն բան պետք է անենք, որպեսզի մեր երկիրը դասվի զարգացած պետությունների շարքին,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավրական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին և հանրությանը շնորհավորել Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակի առիթով:
«Վրացական երազանք – ժողովրդավրական Վրաստան» կուսակցության մամլո ծառայության տեղեկությամբ, Բիձինա Իվանիշվիլին նշված մեկնաբանությունն արել է անկախության օրվան նվիրված տոնական ընդունելությանը:
«Վրացական ժողովրդավարական հանրապետությունը կարող ենք հիշատակել ամենազարգացող և ժողովրդի ծառայությունում գտնվող պետությունների շարքում»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկ ուշ գիշեր անկացվել է տոնական ընդունելություն: