
Այս օրերին ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը իրականացնում է Նինոծմինդա քաղաքի Կոնստիտուցիա փողոցի, Գոգոլ փողոցի շարունակության և Կարլ Մարքսի նրբանցքի ասֆալտապատման նախնական աշխատանքները:
Ներկայումս ընթանում են ճանապարհների մաքրման և հողի հավասարեցման աշխատանքներ:
Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Կոնստիտուցիա փողոցի ասֆալտապատման համար նախատեսված է 65 000 լարի, Կարլ Մարքսի նրբանցքի համար՝ 177 000 լարի, իսկ Գոգոլի փողոցի շարունակությունը ասֆալտապատելու համար՝ 175 870 լարի:
Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ շատ ուրախ են, որ այսուհետ կկարողանան քաղաքի կենտրոն հասնել մաքուր կոշիկներով: Բնակիչներից Կարինե Կաջոյանը նշեց, որ փողոցների ասֆալտապատ լինելը հատկապես կարևոր է երեխաների համար:
Մանրամասները լսեք ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան