
Այս օրերին ամբողջ Վրաստանի տարածքում տարբեր մակարդակով անցկացվում են տոնական միջոցառումներ՝ նվիրված Վրաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության 100-ամյա տարեդարձին: Անմասն չմնաց նաև Հեշտիայի թիվ 2 դպրոցը: 5-րդ և 10-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Վրաստանի անցած ուղին 1918 թվականից մինչև մեր օրերը: Միջոցառումը կազմակերպել էր թիվ 2 դպրոցի պատմության ուսուցիչ Լալազար Արոյանը: Ներկաների կարծիքով միջոցառումը հետաքրքիր էր և ուսուցողական: