Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 3 նոր աշխատակից ունի:
Ինչպես արդեն նշել էինք մեր նախկին նյութերում, թափուր աշխատատեղերը վերաբերում էին քաղաքապետարանին կից վերահսկողության նոր ծառայության ղեկավարի /աշխատավարձը 1500 լարի/, քաղաքապետարանին կից Պետական գնումների ծառայության նոր ղեկավարի /աշխատավարձը 1500 լարի/, Պետական գնումների ծառայության ավագ մասնագետի թափուր հաստիքներին /աշխատավարձը 650 լարի/:
Համապատասխանաբար քաղաքապետարանին կից վերահսկողական նոր ծառայության ղեկավար է նշանակվել Արթուր Շիրինյանը, Պետական գնումների ծառայության ղեկավարի պաշտոնում է նշանակվել Վլադիմիր Չալաթաշվիլին, իսկ Պետական գնումների ծառայության ավագ մասնագետի պաշտոնում է նշանակվել Անուշ Ղարսլյանը:
Թափուր աշխատատեղերի մասին հրապարակվել էր հանրային ծառայողների հաստիքի համար թափուր աշխատատեղերի մասին վեբկայքում:
Հանրային ծառայողական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի պահանջներն էին բարձրագույն կրթություն,պետական լեզվի իմացություն, 2 տարվա աշխատանքային փորձ, համակարգչային ծրագրերի իմացություն:
Մրցույթը անցկացվել է երկու փուլով՝ առաջին փուլում ընդունվել էին փաստաթղթերը, իսկ երկրորդ փուլում տեղի էր ունեցել հարցազրույց երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ:
Մանրամասների մասին զրրուցեցինք քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանի հետ.
Գարուշ Արզումանյան