Բնակիչները 2019թ.-ից կկարողանան օգտվել ոռոգման համակարգից

Բնակիչները  2019թ.-ից կկարողանան օգտվել ոռոգման համակարգից

Նինոծմինդա քաղաքում երկու ուղղություններով կառուցվում է ոռոգման համակարգ, ինչպես նաև վերանորոգվում է Խանչալի լճի ամբարտակը: Ոռոգման համակարգի բացակայությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար կարևորագույն խնդիրներից է, որի մասին ֆերմերները հաճախ են բարձրաձայնում:

Ընդհանուր առմամբ ծախսվելու է մոտ 3 միլիոն լարի գումար վերականգնելու և նոր ոռոգման համակարգեր կառուցելու համար: Ոռոգման համակարգերը կառուցվելու են Մամզարայում, Ղաուրմայում և Մեծ Խանչալիում:
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Արդեն մյուս տարվանից բնակիչները կկարողանան օգտվել ոռոգման նոր համակարգից:
Մանրամասների մասին զրուցեցինք Թենգիզ Լակիրձայայի հետ.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting