Այս օրերին Նինոծմինդա քաղաքի Կոմունալ ծառայությունը իրականացնում է փողոցների ջրահեռացման խողովակների մաքրման աշխատանքներ: Ձմեռվանից և շարունակական անձրևներից հետո Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում անձրևաջրերը հոսում էին փողոցի մակերեսով անձրևաջրերի հեռացման ջրանցքների խցանված լինելու պատճառով: Կոմունալ ծառայությունն իրականացնում է անձրևաջրերի հեռացման ջրանցքներից ավազի և տիղմի մաքրման աշխատանքներ:
Նյութի մանրամասները դիտեք ֆոտոշարքում.
Գարուշ Արզումանյան