Պաշտոնական Թբիլիսին Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնում է։ Այս մասին Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան հայտարարել է արտակարգ ճեպազրույցում։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
«Այս գործողությամբ Ասադի վարչակարգը աջակցեց տարիներ շարունակ Ռուսաստանի կողմից Վրաստանի հանդեպ ագրեսիային և էթնիկ բնաջնջմանը»,-ասել է Դավիթ Դոնդուան:
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի և Հարավայի Օսիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ից:
Հավելենք՝ մինչ այդ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն:
www.aliq.ge