ՀՀ վարչապետը կայցելի Սամցխե-Ջավախք

ՀՀ վարչապետը կայցելի Սամցխե-Ջավախք

Վրաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ վարչապետը կարճատև կանգառներ կունենա Ծալկա շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա ու Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այնուհետև, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնումը Թբիլիսիից նախատեսված է մայիսի 31-ին ժամը 14։00-ին։

Հիշեցնենք, Մայիսի 30-ից 31-ը պաշտոնական այցով Վրաստանում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
www.aliq.ge



Opinion, pooling and voting