Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4 պատանի շախմատիստներ Ախալցիխե քաղաքում կայացած շախմատային մրցաշարում զբաղեցրին մրցանակային տեղեր:
Ախալցիխե քաղաքում մայիսի 26-ին անցկացվեց շախմատային հոբելյանական մրցաշար՝ նվիրված Վրաստանի անկախության 100-ամյա տարեդարձին: Մրցաշարին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին 7 շախմատիստներ, նրանցից 4-ը ներկայացնում էին Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակը, իսկ 3-ը Սաթխա գյուղի շախմատի խմբակը:
Մրցաշարն անցկացվում էր 3 տարիքային կատեգորիայում՝ 6-10, 10-14 և 14-ից բարձր տարիքային պատանի շախմատիստների միջև:
Մրցաշարն անցկացվում էր օլիմպիական ձևաչափով, իսկ ամեն տարիքային կատեգորիայում խաղում էին 16 շախմատիիստներ:
10-14 տարեկանների խմբում Նինոծմինդայից Արշալույս Զաքարյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Սաթխայից Նարինե Ծառուկյանը՝ երրորդ հորիզոնականը: 14 տարեկաններից բարձր տարիքային կատեգորիայի խմբում Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի ծմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը, առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ նրա սան Դավիթ Սահակյանը՝ երրորդ հորիզոնականը:
Հաղթող մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և գավաթներով: Մրցաշարը կազմակերպել էր Ախալցիխեի քաղաքապետարանը:
Մանրամասների մասին զրուցեցինք մարզիչ Յուրա Կույումչյանի հետ.
Անահիտ Զալալյան