Աղբի դարաշրջանը շարունակվում է

Աղբի դարաշրջանը շարունակվում է

Մամզարա գյուղ տանող ճանապարհին կրկին մեծ քանակությամբ աղբ է կուտակված:

Ոչ վաղ անցյալում նշված տեղից աղբը հեռացվել էր: Մեր աղբյուրի համաձայն՝ բնակիչները կրկին աղբը թափում են ճանապարհի վրա: Վարորդներից մեկն էլ նշում է, որ ստիպված է եղել մեքենան կանգնեցնել և աղբով լիքը պարկը հեռացնել ճանապարհի երթևեկելի գոտուց և շարունակել երթևեկությունը:

Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափելու համար սպասվող տուգանքների մասին օրենքի համաձայն՝ մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:

Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Փիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:


Լուսանկարները տրամադրել է մեր աղբյուրը

Անահիտ Զալալյան