
Վրաստանի սիրողական ֆուտբոլի առաջնության շրջանակներում մայիսի 31-ին Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների անունը կրող մարզադաշտում կայացավ եզրափակիչ խաղը Սպասովկայի ՛՛Միմինո՛՛ և Գանձայի թիմերի միջև:
Խաղում հաղթանակ տարավ Սպասովկա գյուղի թիմը՝ լրացուցիչ ժամանակում 11 մետրանոց հարվածների արդյունքում: Այս թիմը իրավունք ստացավ հանդես գալու Վրաստանի սիրողական Ֆուտբոլի տարածաշրջանային փուլում:
Մանրամասները դիտեք ստորև տեղադրված ֆոտոշարքում.
Բորիս Ղարսլյան