Նիկոլ Փաշինյանի այցը Նինոծմինդա /լուսանկարներ/

Նիկոլ Փաշինյանի այցը Նինոծմինդա /լուսանկարներ/

Մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ միասին Թբիլիսիից կուղևորվեն Սամցխե-Ջավախք: Վարչապետը կարճատև կանգառներ ունեցավ Ծալկայի շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա և Սաթխա գյուղերում, որտեղ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նինոծմինդա քաղաքում Հայաստանի վարչապետը «Հայոս-Քարթլոս» արձանախմբի մոտ ծաղիկներ խոնարհեց և կարճատև հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ, որից հետո ուղևորվեց Ախալքալաք։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կայացավ հանդիպում հայ համայնքի հետ:

Ամենուրեք նորընտիր վարչապետին դիմավորեցին աղուհացով, մեծ խանդավառությամբ, երգով ու պարով: Վարչապետն էլ իր հերթին խոստացավ, որ հետագայում կրկին կայցելի Ջավախք:



Opinion, pooling and voting