Ձերբակալվել է Նինոծմինդայի քաղաքացի մեքենայություն կատարելու և պետական գույքը յուրացնելու մեղադրանքով

Ձերբակալվել է Նինոծմինդայի քաղաքացի  մեքենայություն կատարելու և պետական գույքը յուրացնելու մեղադրանքով

Նինոծմինդա քաղաքում մեքենայություն կատարելու և պետական գույքը յուրացնելու մեղադրանքով ձերբակալվել է Նինոծմինդայի բնակիչ Ռ. Ա.-ն:
Վերջինս 33 հազար լարի արժողությամբ Նինոծմինդայի ավիացիոն գործարանի շենքը յուրացրել է ոչ իրավաչափ գործողություններ ձեռք առնելու արդյունքում: Վրաստանի Ֆինանսների նախարարության հետախուզական ծառայությունը մեղադրանք է հարուցել Ռ. Ա.-ի նկատմամբ Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածի համաձայն: Ռ.Ա.-ն մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և մեքենայություն կատարելու միջոցով մեծ տարածք յուրացնելու մեջ:

Նշված գործարանում, որտեղ նախկինում արտադրվում էին դետալներ, Ռ. Ա.-ն աշխատել է որպես զոդող: Ըստ գործի նյութերի՝ մեղադրյալը պատրաստել է փաստաթղթեր, համաձայն որոնց 1992թ. տեղի ունեցած ռեֆորմների ժամանակ գործարանին պատկանող հողերը փոխանցվել են Ռ.Ա.-ին որպես հողամաս:

2016թ. Ռ. Ա.-ն Հանրային ռեեստր է ներկայացրել կեղծ տեղեկանք և կեղծ կադաստրի նախագիծ, որը նա ստացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայից և գրանցել է 558 քառակուսի մետր տարածք:

Մայիսի 30-ին Ախալցիխե քաղաքի դատարանում դատախազի պահանջով Ռ.Ա.-ի նկատմամբ ներկայացվել է ձերբակալման որոշում, իսկ դատավոր Գիա Բերայան բավարարել է դատախազի որոշումը:

Ռ.Ա.-ն մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի առաջին մասի 362 հոդվածով և երրորդ մասի 180 հոդվածի 6-րդ ենթակետով:



Opinion, pooling and voting