
Հունիսի 1-ին Սաթխա գյուղը նշում է գյուղը թուրքական զորքերի հարձակումներից պաշտպանելու 100-ամյա տարեդարձը:
Տոնակատարությանը ներկա էին ոչ միայն սաթխացիները, այլ նաև մյուս գյուղերի բնակիչներից, մունիցիպալիտետի հասարակական գործիչները: Պատվավոր հյուրերի կազմում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և տոնի հիմնադիր Արտուշ Սանոսյանը:
Բացի ելույթներից, կայացավ նաև համերգ՝ տեղի և Հայաստանից հրավիրված երգիչների մասնակցությամբ:
1918թ. գարնանը, երբ թուրքական զորքերը հարձակվեցին Անդրկովկասի վրա, գյուղի բնակիչները, զինվելով, հերոսաբար դիմադրեցին թուրքերին՝ չթողնելով նրանց խորանալ: