Փոքր Խանչալիում նշվեց Կաթնապուրը

Փոքր Խանչալիում նշվեց Կաթնապուրը

Հունիսի 3-ին Փոքր Խանչալի գյուղում նշեցին Ծաղիկների տոնը կամ, ինչպես Ժողովրդի մեջ է ընդունված ասել, ՛՛Կաթնապուրը՛՛:
՛՛Կաթնապուրը՛՛ նշվում է շուրջ 200 տարի: Տոնը խորհրդանշում է գարնանացանի հետ կապված աշխատանքների ավարտը։

Գյուղացիները այս տոնը նշում են հունիս ամսվա առաջին կիրակի օրը։ Տոնի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից։ Այդ օրը կազմակերպում են զբոսանք և վիճակախաղ, ուխտագնացություն գյուղի սուրբ սարը, ուր գտնվում է Թեվադորոս մատուռը: Տոնին մասնակցում էին ոչ միայն Փոքր Խանչալիի, այլ նաև մունիցիպալիտետի մյուս գյուղերի բնակիչները:

Տոնախմբությունն ուղեկցվեց երգուպարով, հատկապես ավանդական քոչարիով:
Այս տարի տոնախմբության միջոցառումը կազմակերպել էր Վիրահայոց թեմի ՛՛Հայարտուն՛՛ կրթամշակութային կենտրոնը՝ Վրաստանի Մշակույթի և սպորտի հարցերով նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting