
Հեշտիա գյուղ տանող ճանապարհին գտնվող հսկայական աղբակույտը, որը գնալով աղբանոցի էր վերածվում, բարեգործ եղբայրների շնորհիվ մաքրվում է:
Համապատասխան տեխնիկայի օգնությամբ աղբը մաքրվում է ճամփեզրից, իսկ տարածքը՝ հարթեցվում:
Տարիներ շարունակ բնակիչներին հուզող աղբի խնդիրը վերջապես լուծում է ստանում ծնունդով Հեշտիա գյուղից Արմեն և Նորիկ Սանամյանների կողմից, ովքեր այժմ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում:
Եղբայրների ֆինանսական աջակցությամբ այս տարի մեծ փոս է փորվել, որպեսզի բնակիչները աղբը լցնեն այդտեղ, իսկ հաջորդ տարի գյուղում տեղադրվելու են աղբարկղեր, որպեսզի աղբի խնդիրը վերջնականորեն լուծում գտնի:
Հեշտիա գյուղից սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանի խոսքով՝ Սանամյան եղբայրները հանդիպում են ունեցել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ տարի գյուղում կտեղադրվեն նաև աղբարկղեր:
Մանրամասների մասին զրուցեցինք Հեշտիա գյուղից սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանի հետ.
Գարուշ Արզումանյան