Հունիսի 4-ին ուժեղ կարկուտ է տեղացել Գանձայի գյուղական համայնքում: Համայնքի 3՝ Գանձա, Սաղամո և Փոկա գյուղերում ուժեղ կարկուտը սպիտակի հաստ շերտով է պատել ամբողջ շրջակայքը՝ մեծ վնաս հասցնելով ցանքատարածություններին և արոտավայրերին:
Վնասի չափերը ճշտվում են:
Լուսանկարները վերցված են Հայաստան Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից