
Հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը:
Զուրաբ Ժվանիայի անվան վարչական դպրոցի աշխատակիցները օրվա առթիվ անցկացրին ակցիա՝ մաքրելով դպրոցի հարակից տարածքը աղբից:
“Կոչ ենք անում բոլորին հետևել մեր օրինակին, ոչ միայն այս օրը, այլ տարվա մյուս օրերին ևս մաքուր պահել մեզ շրջապատող միջավայրը”,- նշեց ակցիայի մասնակից և դպրոցի աշակերտ Աստղիկ Սքոյանը:
Աստղիկի խոսքով՝ եթե յուրաքանչյուրը մաքուր պահի շրջակայքը և աղբը դեն չգցի, ապա մենք կունենանք գեղեցիկ և մաքուր քաղաք, որը իրեն կձգի ավելի շատ թվով զբոսաշրջիկների:
Անահիտ Զալալյան