
Նինոծմինդա քաղաքի Ազատության 7 հասցեում գտնվող հինգհարկանի բազմաբնակարան շենքի բնակիչները անհանգստացած են, որ արդեն բավականին ժամանակ է չունեն բնականոն խմելու ջուր:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները նշում են, որ ջրի անբավարարության պատճառը հնացած ջրագծերն են: Ըստ նրանց խնդիրը չի լուծվի մինչև նոր ջրագծեր չանցկացվեն: Աշխատակիցների խոսքով՝ խնդրի վերացման ուղղությամբ տարված բոլոր աշխատանքները իրենց սպասված արդյունքը դեռևս չեն տվել:
Գարուշ Արզումանյան