
Հունիսի 5-ին Մեծ Արագյալ գյուղում տեղացած երկարատև հորդառատ անձրևը վարարել է գյուղի բնակիչների տները, անասնագոմերը, պահեստասրահները: Տարերքից ամենաշատը տուժել են 6 ընտանիքներ:
Բնակիչներին արտակարգ իրավիճակում առաջին օգնությունը ցույց տալու են մեկնել Նինոծմինդայի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների ծառայությունը, Ներքին գործերի նախարարության աշխատակիցները և մունիցիպալիտետի ղեկավարությունը: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները անձրևաջրերը հեռացրել են բնակիչների տներից և պահեստներից ջրամղիչ պոմպերի օգնությամբ:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Գարուշ Արզումանյան