Ուժեղ կարկուտի հետևանքները Գանձա գյուղում

Ուժեղ կարկուտի հետևանքները Գանձա գյուղում

Հունիսի 4-ին Գանձա գյուղում տեղացած կարկուտի և վարար անձրևի հետևանքով փլվել է գյուղի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանի անասնագոմի հողածածկ տանիքը:

Տանտիրուհի Ալինա Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին ժամանակների հորդառատ անձրևներից գյուղի շատ բնակիչներ են տուժել:


՛՛Աղվեսանման կենդանին ներխուժել է անասնագոմ և հոշոտել մայր հավին իր ճուտերի հետ միասին: Ես չունեմ հնարավորություն, որպեսզի սեփական միջոցներով վերանորոգեմ տանիքը: Ուստի խնդրում են տեղական իշխանություններին օգնել նյութապես՛՛,- մեզ հետ զրույցում նշեց տարերքից տուժած բնակչուհին:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ուժեղ և տևական կարկուտ էր տեղացել Գանձայի գյուղական համայնքում: Կարկուտից մեծապես տուժել էին համայնքի Գանձա, Փոկա և Սաղամո գյուղերի ցանքատարածություններն ու արոտավայրերը:

Լուսանկարները մեզ է տրամադրել տուժած ընտանիքը
Մանրամասների մասին լսեք Ալինա Հովհաննիսյանի հետ մեր զրույցում.

Անահիտ Զալալյան