«ԳԵՈ-5» շինկազմակերպությունը Նինոծմինդա քաղաքի Գագարին և Մյասնիկյան փողոցներում անցկացնում է կոյուղագիծ:
Ինչպես մեր նախորդ նյութերում արդեն նշել ենք, կոյուղագծեր են անցկացվելու քաղաքի 9 փողոցներում: Չարենց, Ռուսթավելի և Աբովյան փողոցներում արդեն ավարտվել են կոյուղագծերի անցկացման աշխատանքները:
Նախագծով նախատեսված է 9 փողոցներում անցկացնել շուրջ 1,5 կմ երկարությամբ կոյուղագիծ:
Կոյուղագծերի անցկացման նախագծի համար տեղական բյուջեից հատկացվել է 100 հազար լարի, իսկ հայտարարված մրցույթ-տենդերը շահել է Գևորգ Մոսոյանին պատկանող «ԳԵՈ-5» շինկազմակերպությունը 87 000 հազար լարիի դիմաց:
Շինարարական աշխատանքները սկսվել են սույն թվականի մայիսի 30-ից և նախագծով նախատեսված է ավարտին հասցնել մինչև օգոստոսի 15-ը:
Գարուշ Արզումանյան