Մեկ ամսից ավելի է, ինչ Թորիա գյուղի բնակիչները բողոքում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանին, որ իրենց գյուղի արոտավայրերը ցանկանում են խլել իրենց ձեռքից:
Այսօր ևս բնակիչները մունիցիպալիտետի ղեկավարությոևնւց պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին: Նրանց բողոքն այն է, որ գյուղի բնակիչներից Վանիկ Նիկողոսյանը, ով 2017թ. պայմանագրով վարձակալել է շուրջ 350 հեկտար հողատարածք, այժմ այն վերադարձնի գյուղացիներին, քանի որ վարձակալման մասին պայմանագրի ժամկետը լրացել է:
Բնակիչները նշում են, որ գյուղի արոտավայրերը առանց այն էլ քիչ են և հազիվ են բավարարում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվելու համար:
Երկար և բուռն քննարկումներից հետո, մունիցիպալիտետի ղեկավարների հորդորի արդյունքում նշված հողատարածքները վերադարձվեցին գյուղացիներին:
Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ որոշումը կայացվել է հօգուտ գյուղացիների: Նա նշեց, որ գյուղացիները ժամանակավորապես կարող են օգտվել այդ հողերից: Սմբատ Կյուրեղյանը նաև հավելեց, որ ելնելով այն հանգամանքից, որ դրանք պետական հողեր են, օրենքը թույլ է տալիս դրանք աճուրդով ձեռք բերելև հանձբել կոոպերատիվների օգտագործմանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Բորիս Ղարսլյան