Ընթանում են Թումանյան փողոցի ասֆալտապատման նախնական աշխատանքները

Ընթանում են Թումանյան փողոցի ասֆալտապատման նախնական աշխատանքները

“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Թումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ներկայումս ընկերությունն իրականացնում է ճանապարհի մաքրման և հողի հարթեցման աշխատանքներ:

Թումանյան փողոցը ասֆալտապատելու համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից հատկացվել է 203 931 լարի գումար:

Ճանապարհաշինական ընկերության աշխղեկ Խաչատուր Գաբրիելյանի խոսքով՝ անձևոտ եղանակային պայմանները դեռևս թույլ չեն տալիս սկսել բուն ասֆալտապատման աշխատանքները:

Գարուշ Արզումանյան